Ճապոնիայի վարչապետը որոշել է հրաժարական տալ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 2, 2010 14:29
Ճապոնիայի վարչապետ Յուկիո Հատոյաման հունիսի 2-ին հրաժարական ներկայացնելու որոշում է կայացրել:
NCHK հեռուստաալիքին հղում կատարելով, ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ը փոխանցում է, որ նման որոշման պատճառն իշխող կոալիցիայից Սոցիալ–դեմոկրատական կուսակցության դուրս գալն է և, բնակչության շրջանում անցկացված վերջին հարցումների համաձայն, Հատոյամայի գլխավորած կառավարության ծայրահեղ ցածր վարկանիշը, որը 20 տոկոսից էլ պակաս է: Նշվում է նաև, որ վարչապետն իր մտադրության մասին արդեն տեղեկացրել է իր գլխավորած Դեմոկրատական կուսակցության ղեկավար կազմին:
63-ամյա Հատոյաման վերջին չորս տարում թվով չորրորդ վարչապետն է: Նա վարչապետի պաշտոնը ստանձնել է ընդհամենը 8 ամիս առաջ, երբ իր գլխավորած ձախակենտրոն կուսակցությունն անցյալ տարի կայացած ընտրություններում վերջ դրեց պահպանողականների կեսդարյա կառավարմանը:
Գայանե Մելիքյան






Facebook
Tweet This
Email This Post
