Փորձություն Թբիլիսիում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 2, 2010 14:05

Հունիսի 5-7-ը Թբիլիսիում կկայանա հունահռոմեական ոճի ըմբշամարտի «Գրան պրի» մրցաշար: Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի այդ մրցաձևի մեր երկրի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը: Մրցագորգ դուրս կգան Հարություն Հովհաննիսյանը , Շավիղ Գևորգյանը (երկուսն էլ`55 կգ), Արտակ Հարությունյանը (60 կգ), Հովհաննես Վարդերեսյանը (66 կգ), Արմեն Մելիքյանը (66 կգ), Սասուն Ղամբարյանը (66 կգ), Արամ Ստեփանյանը (74 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (84 կգ), Տիգրան Սահակյանը (74 կգ), Արթուր Շահինյանը (84 կգ), Սարգիս Տոնոյանը (86 կգ), Արման Գեղամյանը (96 կգ):

Դիտվել է 1525 անգամ:
Print Friendly

Leave a Reply