Գոհարյանը շարունակվում է ապաքինվել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 2, 2010 13:56

Հայաստանի ֆուտբոլի ազգային և երիտասարդական հավաքականների հարձակվող Հովհաննես Գոհարյանն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում չի դուրս գա խաղադաշտ: Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի խաղացողը շարունակում է ապաքինվել և դեռ չի վերսկսել մարզումները։ Նա դեռ պետք է բուժվի: Այնպես որ, Հովհաննեսը բաց է թողնելու Բելառուսի առաջնության առաջիկա հանդիպումը, որը նրա թիմն անցկացնելու է հունիսի 5-ին: Ի դեպ, Գոհարյանը օրերս Երևանում էր, սակայն վնասվածքի պատճառով չէր կարողացել մասնակցել Հայաստան-Ուզբեկստան (3:1)  ընկերական հանդիպմանը:

Դիտվել է 1381 անգամ:
Print Friendly

Leave a Reply