Չինաստանը Հայաստանին հատկացրել է շտապ օգնության 88 մեքենա

Պաշտոնական, Օրվա լուր | | June 2, 2010 13:09

Այսօր կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ ստորագրվել է համաձայնագիր տեխնիկական-տնտեսական համագործակցության մասին։ Երկու երկրների կառավարություններն ստորագրել են նաեւ նամակ եւ ուղերձ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ու նամակ եւ ուղերձ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից։

Փաստաթղթերն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից՝ ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Ֆու Ցզըինը։

Համաձայնագրով նախատեսվում է ՉԺՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանն անհատույց օգնության տրամադրում 20 միլիոն չինական յուանի չափով, որն ուղղվելու է տեխնիկական-տնտեսական համագործակցության ծրագրի իրականացմանը։ Նամակով եւ ուղերձով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՉԺՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը հատկացրել է շտապ օգնության 88 մեքենա։

Դիտվել է 1782 անգամ:
Print Friendly

Leave a Reply