Սևջուր գետում խեղդվել է 13-ամյա երեխա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 2, 2010 11:33

Այրվել է շինություն

Հունիսի 1-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11.20-ին հրդեհ է բռնկվել Ապարանի Զարզանդ Դարյան փողոցի 27-րդ տան բակում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.35-ին, մարվել` ժամը 11.52-ին:

Այրվել է Հ. Պողոսյանին պատկանող անասնագոմին կից փայտյա շինությունը` 6 քմ մակերեսով:

Ջրից դուրս է բերվել երեխայի դի

Նույն օրը, ժամը 13.58-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մերձակայքում երեխա է ընկել Սեւջուր գետը, եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել` Արմավիրի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատը եւ ջրափրկարարական ծառայության օպերատիվ խումբը:

Ժամը 19.25-ին ջրափրկարարների կողմից գետից դուրս է բերվել Ջրառատ գյուղի բնակիչ, 13-ամյա Արթուր Սահակյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

***

Նույն օրը, ժամը 14.05-ին Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետից ստացված տեղեկության համաձայն` Ապարանի ջրամբարում ջրահեղձ է եղել նույն գյուղի բնակիչ, 10-ամյա Վրույր Ներսիսյանը, եւ դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ օպերատիվ խումբը, ինչպես նաեւ ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ ջրափրկարարական ծառայության օպերատիվ խմբերը:

Ժամը 17.32-ին ջրափրկարարները ջրամբարից դուրս են բերել Վ. Ներսիսյանի դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Օձի խայթոց

Արագածոտնի մարզից ստացված տեղեկության համաձայն` հունիսի 1-ին, ժամը 20.50-ին օձի խայթոցից թունավորումով Աշտարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Բյուրական գյուղի բնակիչ, 1942 թ. ծնված Ազատ Սարգսյանը:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Հրդեհ սուպերմարկետի նկուղում

Նույն օրը, ժամը 22.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մաշտոցի պողոտա 5 հասցեում գտնվող«Երեւան Սիթի» սուպերմարկետի նկուղում:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաեւ Երեւանի փրկարարական վարչության հերթապահ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել Երեւանի «1-02», «1-03» ծառայությունների եւ էլ. ցանցի հերթապահները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.31-ին, մարվել` ժամը 23.50-ին:

Նկուղում տեղակայված պահեստում այրվել է սննդամթերք` 25 քմ մակերեսով:

Դիտվել է 1009 անգամ:
Print Friendly

Leave a Reply