Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 30, 2009 14:43
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դարձավ 55 տարեկան: Նա իր ծննդյան տարեդարձը կնշի ընտանիքի ու մոտ հարազատների հետ:
Սերժ Սարգսյանին այսօր հեռախոսով շնորհավորել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Սրտանց ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ` ի շահ հայ ժողովրդի: Երջանկություն և հաջողություն եմ մաղթում Ձեր հարազատներին և մտերիմներին»,- ասված է ՌԴ նախագահի ուղերձում:
Սերժ Սարգսյանը ծնվել է 1954 թ. ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1972-1974 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:
Հանրապետության նախագահ է ընտրվել 2008թ. փետրվարի 19-ին և ապրիլի 9-ին ստանձնել է նախագահի պաշտոնը:
Ամուսնացել է 1983 թվականին: Կինը` Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում` զինվորականի ընտանիքում: Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է:
Ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը, եւ մեկ թոռնիկ` Մարիամը (Անուշի դուստրը):






Facebook
Tweet This
Email This Post
