2300 դոլար կաշառք գերեզմանատարածքի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 2, 2010 11:04

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ «Արին-Բերդ» գերեզմանատան տնօրենի տեղակալ, 1959 թ. ծնված Արթուր Մ.-ն քաղաքացի  Ս. Դիլբարյանից, հանգուցյալ երկու մերձավորների աճյունները մեկ այլ գերեզմանատնից տեղափոխելու և նոր հողատարածք հատկացնելու համար, պահանջել է 2.500 ԱՄՆ դոլար կաշառք:

Մայիսի 31-ին Ս. Դիլբարյանից 2.300 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուց հետո տնօրենի աշխատասենյակում փաստով բռնվել են Արթուր Մ.-ն և նույն ընկերության գեղագիր, 1969 թ. ծնված Մուշեղ Շ.-ն ու բերման ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:

Կաշառքի առարկա 2.300 ԱՄՆ դոլարն առգրավված է:

Փաստի առթիվ կատարվում է քննություն:

Դիտվել է 853 անգամ:
Print Friendly

Leave a Reply