ՌԴ-ն եւ ԵՄ-ն պահանջում են նավախմբի դեմ Իսրայելի գործողության հանգամանքների հետաքննություն անցկացնել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 1, 2010 23:10
Ռուսաստանը եւ Եվրամիությունը պահանջում են Գազայի հատված մարդասիրական բեռներ փոխադրող նավախմբի դեմ Իսրայելի ռազմական գործողության հանգամանքների ամբողջական ու անաչառ հետաքննություն անցկացնել: Այդ մասին ասված Է ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Եվրամիության ներկայացուցչի՝ նախագահի տեղակալ Քեթրին Էշտոնի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել Է այսօր Դոնի Ռոստովում Ռուսաստանի եւ Եվրամիության բարձր մակարդակի հանդիպման արդյունքում:
«Ռուսաստանի Դաշնությունը եւ Եվրամիությունը ափսոսանք են հայտնում Գազայի հատված ուղեւորվող նավախմբի դեմ Իսրայելի ռազմական գործողության հետեւանքով զոհվածների համար: ՌԴ-ն եւ Եվրամիությունը պահանջում են իրադարձությունների ու հանգամանքների ամբողջական ու անաչառ հետաքննություն անցկացնել»,-ասված Է հայտարարության մեջ:






Facebook
Tweet This
Email This Post
