ՀՀ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հանձնաժողովը ամփոփեց մեկ տարվա աշխատանքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 1, 2010 23:17
Հանձնաժողովի արդյունաբերության ենթահանձնաժողովը մշակել եւ էկոնոմիկայի նախարարությանն է ներկայացրել ՀՀ կառավարությանª Արդյունաբերության զարգացման հայեցակարգի շուրջ իր առաջարկությունները. հայեցակարգը կառավարությունը նախատեսում է հաստատել այս տարի ամռանը, նախնական քննարկումը տեղի է ունեցել հունվարին:
Ենթահանձնաժողովը քննարկել եւ առաջարկություններ է ներկայացրելª կապված ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հետ:
Հարկերի, տուրքերի ենթահանձնաժողովըª քննարկելով գազի սակագնի գնագոյացման հարցերը եւ մասնակցելով ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքներին, տեղեկանքեզրակացություն էր պատրաստել գազի սակագների վերաբերյալ, ինչն ընկերությունը հաշվի չառավ նոր սակագները կիրառելիս: Ենթահանձնաժողովը մնում է իր համոզմանը, որ ՙՀայռուսգազարդը՚ պետք է շահագործման ծախսերը նվազեցնելու քաղաքականություն տանի:
Սրանք միայն երեքն են այն հարցերից, որոնց մեկ տարվա ժամանակահատվածում ընթացք են տվել ՀՀ Հանրային խորհրդի ֆինանսատնետսական եւ բյուջետային հանձնաժողովի 16 ենթահանձնաժողովները:
Մայիսի 31ին հանձնաժողովի նիստում մեկ տարվա աշխատանքի հաշվետու զեկուցմամբ հանդես եկավ հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Թեմայով առավել մանրամասն հետաքրքրվողները կարող են զանգահարել եւ լրացուցիչ տեղեկություններ ստանալ Վազգեն Սաֆարյանից, հեռ. 58 45 22 կամ 58 45 23:
ՀՀ Հանրային խորհրդի տեղեկատվություն
1.06.2010թ.






Facebook
Tweet This
Email This Post
