ԼՂՀ Մարտունու շրջանում տեղացած ուժեղ կարկուտից տուժել են տնտեսություններ

Օրվա լուր | | June 30, 2009 14:45

qartezՄարտունու շրջանի հարավային և հարավարևմտյան մասում ուժեղ կարկուտ է տեղացել, որի պատճառով ամբողջովին տուժել են տասնյակ հեկտարներով հացահատիկային ցանքատարածություններ, թթի և խաղողի այգիներ, բանջարանոցներ:

Վնասվել են նաև տանիքներ, մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել:

ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանն այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի կարգադրությամբ ստեղծել է մասնագետներից կազմված համապատասխան հանձնաժողով, որն ուսումնասիրելու է բնական աղետի հասցրած վնասի չափերը և մշակելու է գյուղացիների հոգսը թեթևացնելուն ուղղված առաջարկների փաթեթ:

Դիտվել է 877 անգամ:
Print Friendly

Leave a Reply