Ձայների վերահաշվարկի արդյունքում Ահմադինեժադի հաղթանակը վերահաստատվել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 30, 2009 13:27
Իրանի գերագույն օրենսդիր մարմինը`Սահմանադրության պահապանների խորհուրդը, ավարտել Է առանց հատուկ ընտրության վերցված 10 տոկոս քվեաթերթիկների վերահաշվարկը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ձայների վերահաշվարկը հաստատել Է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հաղթանակն իր մրցակցի` ընդդիմության թեկնածու Միրհոսեյն Մուսավիի նկատմամբ:
Սահմանադրության պահապանների խորհուրդը ներքին գործերի նախարարին հղած նամակում հայտարարել Է Խորհրդի վերջնական որոշումը և հաստատել, որ նախագահական ընտրություններում քվեարկության արդյունքների հաշվարկը ճիշտ Է եղել:






Facebook
Tweet This
Email This Post
