Հայաստանում ստեղծվել է Լեհաստանի ռազմական կցորդի գրասենյակ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | June 1, 2010 16:23
Հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Դաչինսկուն՝ Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի ռազմական կցորդի գրասենյակ ստեղծելու կապակցությամբ:
Պաշտանության նախարարը նշեց, որ 2009թ. նոյեմբերին Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի Հայաստան կատարած այցելությունը նոր էջ է բացել հայ-լեհական ռազմական համագործակցության պատմության մեջ:
Սեյրան Օհանյանը հույս հայտնեց, որ Հայաստանում Լեհաստանի նորաստեղծ ռազմական կցորդի գրասենյակը՝ ի դեմս գնդապետ Դարիուժ Պոգորժելսկու կնպաստի երկու պետությունների միջև ստեղծված վստահության մթնոլորտի ամրապնդմանը և միջազգային կայունության ու խաղաղության ապահովմանը:






Facebook
Tweet This
Email This Post
