Հայաստանի հրացանակիրների հարուստ ավարը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 1, 2010 15:41

Վրաստանի Քութայիս քաղաքոմ կայացած սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում Հայասատանի հրացանակիրներն ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրել են առաջին տեղը: Մրցաշարին մասնակցում էին Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները: Ճկասուսերակիրների պայքարում Արմենակ Գասպարյանը և Գևորգ Հարությունյանը զբաղեցրել են համապատասախանաբար առաջին և երկրորդ տեղերը: Նույն զինաձևի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մրցավեճում ուժեղագույն է ճանաչվել Սուսաննա Ղազարյանը: Իսկ Հասմիկ Աղաբաբյանը և Մանիկ Հակոբյանը կանգնել են պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին: Խոցասուսերակիրների մրցաշարում առաջին և երկրորդ հորիզանականները զբաղցերել են Հայաստանի մարզիկները: Աչքի են ընկել Սպարտակ Հարությունյանը և Ռոբերտ Խաչատրյանը:

Դիտվել է 1371 անգամ:
Print Friendly

Leave a Reply