ՌԴ-ն հնարավոր ամեն ինչ կանի` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպաստելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 30, 2009 13:22

Դմիտրի Մեդվեդևը --Իլհամ ԱլիևՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երեկ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի ղարաբաղյան հարցում առաջխաղացումը շարունակվի:

Նա ասել է, որ երկու երկրների միջև Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ուղղակի բանակցությունների վերջին փուլը ցույց տվեց, որ կողմերը պատրաստակամ են հարցերը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, փոխադարձ հարգանքի հիման վրա քննարկելու: «Դա հուսադրում Է, որ հակամարտության լուծման հնարավորություններ կան»,- ասել Է ՌԴի նախագահը:

Մեդվեդևի համոզմամբ` բանակցությունների մասնակիցները պատրաստ են աստիճանաբար հարթել դիրքորոշումներում առկա տարակարծությունները և առաջ շարժվել:

Ալիևն էլ նշել Է, որ Ադրբեջանը պատրաստ Է առաջ շարժվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: «Մենք ցանկանում ենք հասնել կարգավորման և մեր կողմից ամեն ինչ անում ենք, որպեսզի դա արագ տեղի ունենա»,- ասել Է նա:

Ադրբեջանի նախագահը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ այս տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցությունների փուլը հաջողված է համարել: «Հաջողվեց ևս մի քանի առաջքայլ անել»,- ասել Է նա:

Ալիևը նշել Է նաև , որ աշխարհում մեծ ակնկալիքներ կան այդ հանդիպումներից: «Մենք առաջ ենք շարժվում, և դա ամրապնդում Է գործընթացը, այսօր հույսերը հավանաբար ավելի մեծ են, քան մի քանի տարի առաջ Էր»,- ասել Է Ադրբեջանի նախագահը:

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply