Մոսկովյան ամենամեծ անակնկալը

Օրվա լուր | | June 1, 2010 15:29

Մոսկվայում ավարտված սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնության ամենամեծ անականկալն այն էր, որ  Չինաստանի կանանց ընտրանին եզրափակչում պարտվեց Սինգապուրի ներկայացուցիչներին` 1:3 հաշվով: Չինացի մարզուհիները հաղթել էին աշխարհի վերջին 8 առաջնություններում: Իսկ ահա, չինացի սեղանի թենիսիստները, կրկին հաստատելով իրենց բարձր կարգը, հինգերորդ անգամ հռչակվեցին աշխարհի չեմպիոն: Հայաստանի կանանց ընտրանին ընդհանուր հաշվարկով 55-րդն էր: Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանգրվանեց 82-րդ հորիզոնականում:

Դիտվել է 1695 անգամ:
Print Friendly

Leave a Reply