Մերոնք` Ռուսաստանի հավաքականում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 1, 2010 15:23

Հունիսի 5-ին Մոսկվայում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի  հերթական առաջնությունը։ Հայաստանը մարզիկներ ռինգ դուրս կբերի  10 քաշային կարգերում: Մենք մասնակից չենք ունենա միայն գերծանրքաշայինների պայքարում: Ի դեպ, տանտերերի հավաքականը լուրջ մտադրություններ ունի այդ ստուգատեսում և մասնակիցներ մրցասպարեզ կհանի բոլոր քաշային կարգերում: Ուշագրավ է, որ 48 կգ քաշայինների պայքարում հանդես կգա Դավիթ Հայրապետյանը, իսկ Միշա Ալոյանն (նկարում) ուժերը կչափի 51կգ քաշային կարգում։

Դիտվել է 2047 անգամ:
Print Friendly

Leave a Reply