Երկրաշարժ Չինաստանում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 30, 2009 13:07
Չինաստանում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում հազարավոր տներ են վնասվել: Չինաստանի Սիչուան նահանգում` էպիկենտրոնից ոչ հեռու գտնվող Մյանչժու քաղաքում, վնասվել են մոտ ինը հազար տուն: Վնասվել է նաև ճանապարհների մի մասը: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է նահանգի վարչական կենտրոն Չենդու քաղաքից 90 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժը եղել է 20 կմ խորության վրա, իսկ ուժգնությունը կազմել է 5.1-ից 5.6 բալ:
2008-ի գարնանը Սիչուանում տեղի էր ունեցել Չինաստանի պատմության մեջ ամենաավերիչ երկրաշարժերից մեկը: Այն ժամանակ երկրաշարժի ուժգնությունը կազմել էր 7.8 բալ, որին զոհ էր գնացել մոտ 70 հազար մարդ, իսկ կորուստները կազմել էին 153 միլիարդ ԱՄՆ դոլար:
Չինաստանի ազգային ռադիո
Լուսանկարը` Չինաստանի ազգային ռադիո






Facebook
Tweet This
Email This Post
