Իսրայելը նախապատրաստվում է գրավել Գազայի հատված ընթացող ևս մի նավ բեռնավորված հումանիտար օգնությամբ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 1, 2010 16:04
Պաղեստինամետ իրավապաշտման կազմակերպության կողմից բարձած «Ռեչել Կորրի» նավը չորեքշաբթի կհայտնվի Գազայի ափերի մոտ:
«Մենք պատրաստ ենք դիմավորել «Ռեչել Կորրի»-ն լիովին զինված ,ինչպես պրոֆե–սիոնալներ,մենք պատրաստ ենք ընդունել անհրաժեշտ որոշումներ»,-հայտարարել է հրեական պետության ռազմա–ծովային ուժերի ներկայացուցիչը,հաղորդում է ԻՏԱՌ–
ՏԱՍՍ–ը:
Նախօրեին իսրայելական ուժերը գրավել էին «Ազատության Ֆլոտիլյա» քարավանը,որը բաղկացած էր վեց նավից:Այն գլխավորում էր թուրքական «Մավի Մարմարա»լաստանավը:
Նավերը ընթանում էին դեպի Գազայի հատված պաղեստինցիների համար բեռնավորված մի քանի հազար տոննա բեռով: Նավերի վրա մոտ 740 մարդ կար: Լաստանավը գրոհով գրավվեց: Իսրայելի հատուկ ջոկատայինների և պաղեստինամետ ակտիվիստների ընդհարման արդյունքում զոհվեցին ըստ Իսրայելի 10-15մարդ,ըստ իրավապաշտպան–
ների `19-ը,վիրավորների թիվը հասավ 33,որից 8-ը իսրայելական զինվորներ էին:
Նախորդ օրը Նյու-Յորքում կայացավ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի արտահերթ նիստ`
նվիրված Միջերկրական ծովի միջադեպին:Իսրայելի գործողությունները քննադատում են
ամբողջ աշխարհում,հայտարարեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը:
Իսկ Իսրայելի ռազմական ուժերը պնդում են,որ իրենք դիմել են ինքնապաշտպանության:
Իսրայելի ղեկավարությունը համոզված է,որ լաստանավի կողմից զինված դիմադրությունը կազմակերպված է եղել թուրքական ծայրահեղական իսլամիստական կազմակերպության կողմից:






Facebook
Tweet This
Email This Post
