Վարչապետն այցելել է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ցուցահանդես
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 1, 2010 14:36
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում մասնակցել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ժողովրդական ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը։ Ցուցահանդեսն անցկացվում է վարչապետի բարձր հովանու ներքո։ Այն կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի, Աշխարհի հայ նկարիչների միության, Արարատյան Հայրապետական թեմի աջակցությամբ եւ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հովանավորությամբ։ Տիգրան Սարգսյանը շրջել է թանգարանի սրահներում եւ ծանոթացել նկարչության, քանդակի, փայտի փորագրության, մանրանկարչության, ասեղնագործության, հելունագործության, կարպետի, գորգագործության, ազգային տարազի, կավագործության եւ դեկորատիվ դարբնեգործության ճյուղերում ներկայացված ինքնուս ստեղծագործողների աշխատանքներին։






Facebook
Tweet This
Email This Post
