Եվրոն արժեզրկվեց Գերմանիայի նախագահի հրաժարականի պատճառով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 1, 2010 14:18

Եվրոն նորից սկսեց արժեզրկվել նախ Իտալիայում գործազրկության աճի ,ապա նաև Գերմանիայի նախագահ Հորստ Քելլերի անսպասելի հրաժարականի պատճառով:

Քելլերը հրաժարական տվեց երկուշաբթի երեկոյան հասարակական քննադատման արդյունքում: Քննադատությունը վերաբերում էր նրա հայտարարություններին կապված

Գերմանիայի ռազմական առաքելությանը Աֆղանստանում:Շատերը այդ հրաժարականը ընկալեցին որպես ահազանգ Գերմանիայի քաղաքական անկայունության :
Երկուշաբթի Եվրոպական կենտրոնական բանկի զեկույցից պարզ դարձավ ,որ եվրոպական բանկերը ստիպված կլինեն այս տարի չեղյալ հայտարարել 195 մլրդ եվրոյի վարկերը տնտեսական պահապանվող անկայունության պատճառով:

Մայիսին եվրոն դոլարի նկատմամբ արժեզրկվեց 7.4 տոկոսով ,հաղորդում է “ինտերֆակսը”

Դիտվել է 1631 անգամ:
Print Friendly

Leave a Reply