Իտալիան ժամանակավորապես դուրս է եկել Շենգենյան տարածքից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 30, 2009 13:04
Հունիսի 29-ին Իտալիան ժամանակավորապես դուրս է եկել Շենգենյան տարածքից` վերականգնելով ԵՄ հետ Իտալիայի սահմանը հատող մարդկանց ստուգումը սահմանային անցակետերում:
Նման միջոցառումը կապված է հուլիսի 8-ից 10-ը իտալական Ակվիլա քաղաքում նախատեված Մեծ ութնյակի գագաթաժողովի անցկացման ժամանակ անվտանգության ապահովման հետ: ԵՄ քաղաքացիները նորից Իտալիա ազատ ելումուտի իրավունք կստանան հուլիսի 15-ին:
Իրավապահ մարմինները հայտնել են, որ ռեժիմի փոփոխման արդյունքում Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանում օտարերկրացիները որոշ խնդիրների են հանդիպել: Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև երկիր տանող ավտոճանապարհների վրա գտնվող անցակետերում:






Facebook
Tweet This
Email This Post
