Մայրության դպրոց Հրազդանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 1, 2010 12:41

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ԱՄՆ ՄԶԳ Մոր և մանկան առողջության բարելավման ծրագիրը (ՆՕՎԱ 2) Հրազդանի բժշկական կենտրոնում բացում է Մայրության նոր դպրոց: Դպրոցի բացումը պայմանավորված է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորված ՆՕՎԱ ծրագրի հաջողություններով, որը Հայաստանի տարբեր շրջաններում 2008-2009 թվականների ընթացքում ստեղծեց մայրության 13 դպրոց: Կարճ ժամանակ անց մայրության դպրոցները բավականին հայտնի դարձան ոչ միայն հղի կանանց շրջանում, ովքեր ցանկանում են տեղեկություններ ստանալ հղիությանն ու ծննդաբերությանն առնչվող հարցերի շուրջ, այլև բուժաշխատողների, ովքեր մայրության դպրոցների միջոցով հնարավորություն ունեն ապագա մայրերին ավելի լավ պատրաստել ծննդաբերության և նորածնի խնամքի համար:

ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ 2 ծրագիրն աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների, վերարտադրողական առողջության և ընտանիքի պլանավորման ծառայությունների որակի բարելավման աշխատանքներում` բուժաշխատողների վերապատրաստման, բուժհաստատությունների ֆիզիկական ենթակառուցվածքի բարելավման, որակի ապահովման համակարգի ամրապնդման, կառավարման և վերահսկման ընդհանուր համակարգի բարելավման միջոցով: Ծրագրի աշխատանքները միաժամանակ ընթանում են համայնքային և բուժծառայությունների տրամադրման մակարդակներում` նպատակ ունենալով բարելավելու բուժօգնության որակն ու հասանելիությունը և ապահովելու բարելավումների կայունությունը: Ծրագիրն աշխատում է Իջևանի, Ստեփանավանի, Մարտունու, Հրազդանի և Ախուրյանի շրջաններում:

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply