Որակավորվել է 4 հաշվապահ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 1, 2010 12:27

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները: Ըստ այդմ՝  հրավիրված 15 դիմորդներից քննությանը մասնակցել է 11 դիմորդ, որոնցից 4-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման  13 քննություն, որոնց արդյունքներով մասնակից 189 դիմորդներից 95-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում  այս տարվա հունիսի 1-ի դրությամբ 303 հաշվապահ ունի որակավորման վկայական

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply