Իտալիայում գազի ցիստեռների պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 30, 2009 13:01
Հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը Իտալիայի Վիառեջիո քաղաքում գազով լի երկու գլանատակառների պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 10-ի, որոնց թվում կա մեկ երեխա: Տուժածների թիվը 50 է, որոնցից 35-ը ստացել են մարմնական ծանր վնասվածքներ` մարմնի մակերեսի մինչև 90 տոկոսի այրվածքներ:
Պատահարի պատճառը նավթային հեղուկ գազ տեղափոխող գնացքի շեղումն է գծերից, որի արդյունքում գազը, մինչև պայթելը, հասցրել է տարածվել շրջակայքով:
Արդյունքում` մոտակա երկու շենքեր ամբողջովին փլուզվել են: Փրկարարները դրանցից մեկի փլատաներից հանել են երեք երեխա և մեկ տղամարդ:
Պատահարի պատճառները դեռևս պարզ չեն. պայթյունից վնասվել են դրա էպիկենտրոնից 300 մետր հեռավորության վրա տեղակայված տասնյակ շենքեր:
AFP գործակալություն
Լուսանկարը` AFP






Facebook
Tweet This
Email This Post
