Հայտնաբերվել է Մարմարիկ գետն ընկած վարորդի դին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 1, 2010 11:37

Հայտնաբերվել է դի

Մայիսի 31-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10.40-ին Մարմարիկ գետի Հրազդան-Հանքավան հատվածի 4-րդ կմ-ում Սեւանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակների կողմից հայտնաբերվել է Երեւանի Մամիկոնյանց 45/48-րդ հասցեի բնակիչ, 1978 թ. ծնված Արամ Դալլաքյանի դին:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին, ժամը 22.35-ին Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի էր ունեցելել ավտոպատահար. «ԲՄՎ» մակնիշի 066 ՕՕ 01 պետհամարանիշի  ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել Մարմարիկ գետը:

Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս էր բերվել տուժած ուղեւոր` Երեւանի բնակիչ, 1973 թ. ծնված Հ. Մկրտչյանը, իսկ վարորդը մեքենայի մեջ չէր գտնվել:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են նաեւ փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի, Կոտայքի մարզային փրկարարական վարչության, Հրազդան քաղաքի եւ «Հրազդան ՋԷԿ»-ի հրշեջ փրկարարական ջոկատների փրկարարները:

Հրդեհ ավտոմեքենայում

Մայիսի 31-ին, ժամը 13.30-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Արտաշավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.00-ին, մարվել` ժամը 14.15-ին:

Այրվել է Ա. Մարտիրոսյանին պատկանող «Օպել» մակնիշի 09 ԼՏ 488 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչը` ամբողջությամբ, եւ խցիկը` մասամբ:

Մեքենայի վարորդը` 1977 թ. ծնված Ա. Մարտիրոսյանը, այրվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է ծանր:

Այրվել են կառուցատարրերը

Նույն օրը, ժամը 21.21-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Հովտաշատ գյուղի Բարեկամության փողոցում:

Դեպքի վայր է մեկնել Մասիսից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.45-ին, մարվել` ժամը 22.01-ին:

Այրվել են Վ. Մխիթարյանին պատկանող տան նախամուտքի փայտյա կառուցատարրերը` 6 քմ մակերսով:

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply