Աշխատանքից ազատվել է Երեւանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ դպրոցի տնօրենը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 31, 2010 21:09

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Երեւանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում Մերուժան Ենգիբարյանի լիազորությունները դադարեցնելու մասին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, թիվ 11 հատուկ դպրոցի տնօրենի լիազորությունները դադարեցվել են այսօրվանից:

Նշենք, որ վերջին շրջանում այս հատուկ դպրոցում տեղի ունեցած միջադեպը հանրության շրջանում մեծ աղմուկ էր բարձրացրել: Նույն դպրոցի մանկավարժ, Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Լյովա Ավագյանը հինգ աշակերտուհու նկատմամբ կատարել էր անառակաբարո գործողություններ, որի պատճառով դատապարտվել է երկու տարի ազատազրկման:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մայիսի 26-ին ունեցած ասուլիսի ժամանակ նշել էր, որ հատուկ կրթության բնագավառում կառավարման, կադրային խնդիրներ կան, որոնց լուծման համար ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն առաջիկայում փոփոխություններ է նախատեսում:

Դիտվել է 1406 անգամ:
Print Friendly

Leave a Reply