Հունիսի 1-ին Երեւանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 31, 2010 21:00

Հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Երեւանի քաղաքապետարանը եւ որոշ վարչական շրջաններ կազմապերպում են մի շարք միջոցառումներ: Ինչպես  տեղեկացրին քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչությունից, տոնական միջոցառումներ են նախատեսվում Մանկական զբոսայգում, Մոսկովյան պուրակում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Երիտասարդական զբոսայգում, Նոր Նորքի թաղապետարանի դիմաց, Դավիթաշենի եւ Գարեգին Նժդեհի հրապարակներում, Խնկո Ապոր գրադարանում, Ավանի մշակույթի տանը, Էրեբունու մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում, բազմաթիվ բակային տարածքներում եւ խաղահրապարակներում:

Գլխավոր միջոցառումը Երեւանի քաղաքապետարանը կազմակերպում է քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող Մանկական զբոսայգում: Տոնական տեսք ստացած զբոսայգին երեք մուտքերի մոտ ժամը 14:00-ից փոքրիկներին կդիմավորի փողային հանդիսավոր երաժշտությամբ: Այդտեղ երեխաներին կսպասեն հայտնի հեքիաթների ու մուլտֆիլմերի սիրված հերոսները, ովքեր կզրուցեն, պատմություններ կպատմեն ու քաղցրավենիք կհյուրասիրեն երեխաներին: Ժամը 15-ին կսկսվի տոնական համերգը, որին կմասնկցեն մանկական պարային համույթներն ու երգչախմբերը, մայրաքաղաքի արվեստի ու երաժշտական դպրոցների սաները: Մանուկների տոնն իրենց կատարումներով կշնորհավորեն նաեւ էստրադային աստղերը: Տոնը կեզրափակվի ցերեկային հրավառությամբ: Նույն օրը ժամը 12:00-ին Երեւան քաղաքի պատմության թանգարանում տեղի կունենա տիկնիկների ցուցահանդեսի բացումը: Ներկայացվելու են տարբեր ժամանակաշրջանների մասսայական արտադրության եւ հեղինակային ստեղծագործություններ համարվող մոտ 200 տիկնիկներ:

Առաջին հայկական կարպետահյուս տիկնիկների` «Նուրիների» կողքին կցուցադրվեն երեխաների մերօրյա կուռք համարվող «Բարբիները»:

Դիտվել է 2073 անգամ:
Print Friendly

Leave a Reply