ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյին
Օրվա լուր | ankakh | May 31, 2010 20:30
Մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյին :
Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները նշեցին խորհրդարանների միջեւ փորձի փոխանակման եւ առկա կապերը խորացնելու անհրաժեշտությունը: Կարեւորվեց նաեւ համագործակցությունը միջազգային կառույցներում:






Facebook
Tweet This
Email This Post
