150 տարի ազատազրկում` դարի խոշորագույն խարդախության համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 30, 2009 12:58
Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ դաշնային հետաքննությունների բյուրոն ձերբակալեց «Nasdaq» ֆոնդային բորսայի տնօրենների խորհրդի նախագահ Բերնարդ Մեդոֆին` մեղադրանք առաջադրելով պատմության մեջ ֆինանսական խոշորագույն բուրգի ստեղծման մեջ: Մեդոֆի ընկերության ներդրողները, ըստ մոտավոր տվյալների, ընկերության մեջ ներդրել են մոտ 50 միլիարդ ԱՄՆ դոլար, որոնք, Մեդոֆի պնդմամբ, նա հետագայում կորցրել է այլ ընկերություններում ներդրում անելով: Այս բուրգի փլուզման արդյունքում հավանական կորուստների մասին արդեն հայտնել են բրիտանական «RBS», «HSBC», ֆրանսիական «BNP Paribas», շվեյցարական «Neue Privat Bank», ճապոնական «Nomura» և իսպանական «Banco Santander» բանկերը:
2009 մարտի 12-ին Մեդոֆն իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքի 11 կետերով, այդ թվում` խարդախության, փողերի լվացման և սուտ վկայությունների առնչությամբ: Հունիսի 23-ին Մեդոֆի պաշտպանները դատարանից խնդրել են 12 տարվա ազատազրկում, մինչդեռ մեղադրողները պնդել են 150 տարի ժամկետի վրա: Դատարանը բավարարել է մեղադրող կողմի պահանջը:
Lenta.ru
Լուսանկարը` yu.edu






Facebook
Tweet This
Email This Post
