Ներկայացվել են www.gov.am եւ www.e-gov.am կայքերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 31, 2010 17:18

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի մամուլի ասուլիսը` նվիրված կառավարության թարմացված www.gov.am եւ նոր www.e-gov.am կայքերի ներկայացմանը։ Իր խոսքում Դավիթ Սարգսյանը նշել է, որ երկու նպատակ է եղել www.gov.am կայքի վերափոխման համար. առաջինը` ստանալ դինամիկ կայք եւ հաջորդը` առավելագույն թափանցիկություն։ Մյուս թարմացումները, որ տեղի են ունեցել կայքում, դիզայնի փոփոխությունն է` նախկին հիմնական կարմիր գույնի փոխարեն կայքը ձեւավորված է ծիրանագույն գույնով, որը խորհրդանշում է հանրապետության դրոշի գույներից մեկը։ Նոր կայքի առավելությունն այն է, որ գլխավոր էջում տեղադրված են փոփոխվող նկարներ, որոնք համապատասխանում են գլխավոր նորություններին։ Կայքում նորամուծություն է նաեւ տեսանյութեր բաժինը, որտեղ ոչ բոլոր մամլո հաղորդագորություններին կից տեղադրված են տեսանյութեր։
Կառավարության աշխատակազմի ղեկավարը ընդգծել է, որ արդեն կայքը հնարավորություն ունի ցուցադրել «Հրապարակում» հաղորդաշարը, որը մինչ այդ տեղադրվում էր www.youtube.com-ում որոշակի կրճատումներոով¬։ Կայքն այսուհետ հնարավորություն կընձեռի բաժանորդագրված այցելուներին ստանալ նաեւ մյուս բաժինների թարմացումները։
Տեղեկատվական կենտրոն բաժնում տեղակայված է «Մամուլը մեր մասին» ենթաբաժինը, որտեղ հնարավոր է գտնել, թե ինչ է գրում օրվա մամուլը կառավարության մասին։
Դավիթ Սարգսյանը ներկայացրել է նաեւ www.e-gov.am կայքը, որտեղ փորձ է արվել մեկ կայքում ներկայացնել կառավարության էլեկտրոնային ծառությունները։ www.e-gov.am կայքում տեղադրված է «Ինտերակտիվ բյուջե» ենթաբաժինը, որտեղ ներկայացված է բյուջեի ծախսերը։
«Սա առաջին քայլն է. մենք չենք հավակնում ասել, որ կայքն ամբողջական է եւ բոլոր հարցերի պատասխանները կտա, այդ իսկ պատճառով աշխատանքներ են տարվում` գոյություն ունեցող էլեկտրոնային ծառայությունները մեկտեղելու ուղղությամբ»,- հայտնել է Դ. Սարգսյանն ու հավելել, որ առաջիկա ամիսներին եւս կայքը նոր լրացումներով կթարմացվի։

Դիտվել է 3862 անգամ:
Print Friendly

Leave a Reply