2012-ին ԱՄՆ-ում կլինի «Օբամագեդոն»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 30, 2009 12:53
Ամերիկյան կայսրությունը փլուզման եզրին է: Նրա սոցիալական, տնտեսական ու քաղաքական համակարգերը ձախողվել են և շարունակում են ձախողվել. նկատում է «Trends Research Institute»-ի տնօրեն Ջերալդ Ջելենթը` «Summer Trends» ամսագրում ամփոփելով իր հետազոտությունը:
«Ջանքերը, որոնք գործադրվեցին հաջողակ կառավարությունների կողմից`փրկելու քաղաքականապես կոռումպացված, բարոյապես սնանկ, ֆիզիկապես թույլ դարձած հսկային կործանումից, ծառայեցին նրա ժառանգությունն արագ փոխանցելուն: Մինչ անկումը տասնամյակներ է, ինչ շարունակվում է, կործանարար քաղաքականության արագացումը ներկայիս վարչակազմի ներքո գլխավորում է ԱՄՆ-ն»,-ասում է Ջելենթը:
Մինչև 2012-ը անգամ նրանք, ովքեր ժխտում են այս կանխատեսումը և հույսեր են փայփայում, ստիպված կլինեն բախվել իրականությանը: Այն կկոչվի «Օբամագեդոն» Ամերիկայում: Մնացյալ աշխարհն այն կկոչի «Մեծագույն դեպրեսիա»:






Facebook
Tweet This
Email This Post
