“Արյունալի սպանդ” Գազայի ափերի մոտ,միջազգային ԶԼՄ-ները մեղադրում են Իսրայելին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 31, 2010 16:06

16 մարդ է մահացել և տասնյակները վիրավորվել են այսպես կոչված Խաղաղության նավատորմիկասեցման հետևանքով, որը Թուրքիայից շարժվում էր դեպի Գազայի հատված` ճեղքելու համար շրջափակումը: Այդ մասին մայիսի 31-ին հաղորդել է Haaretz со-ն` հղում անելով միջազգային ԶԼՄներին:

Վիրավորվել են նաև ՑԱԽԱԼի երեք զինվորականներ: Բայց Իսրայելի կողմից որևէ պաշտոնական արձագանք այդ միջադեպի մասին առայժմ չկա:

Միջազգային ԶԼՄները`մեղադրելով Իսրայելին դաժանության և ոչ համարժեք ուժի կիրառման մեջ, հիմնականում հղում են կատարում թուրքական հեռուստաալիքներին` CNN Turkին և NNVին, ինչպես նաև ԱլՋազիրա”-ին, որոնք ունեն սեփական թղթակիցներ Խաղաղության նավատորմում”: Նրանք հաղորդում են, որ Իսրայելական զինվորականներն օգտագործել են շոկային նռնակներ և արցունքաբեր գազ, որից հետո սկսել են նավերի գրոհը:

Ըստ ԱլՋազիրա”-ի,գրոհը սկսվել է առավոտյան 4-ին, հրամանը տվել է պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը:

Իսրայելական ԶԼՄներն իրենց հերթին հաղորդում են, որ նավերի մեջ գտնվող իրավապաշտպանները զինված են եղել դանակներով և երկաթաձողերով: Նրանք հրաժարվել են նավատորմի ուղղությունը փոխել և դիմադրություն են ցույց տվել իսրայելական զինուժին:

Միաժամանակ մահմեդական աշխարհում սկսեցին հակաիսրայելական ցույցեր: Տասնյակ ցուցարարներ սկսել են գրոհել Ստամբուլում Իսրայելի դեսպանատան վրա:

Ըստ ստացված լուրերի` ցուցարարները հանդես են գալիս Իսրայելի արյունոտ վարչակարգըպախարակող կարգախոսներով, քարեր են նետում Իսրայելի դեսպանատան ուղղությամբ:

Հիշեցնենք, որ նավատորմը նախապես կազմված էր ինը նավերից, որոնցում գտնվում էին իրավապաշտպաններ և ակտիվիստներ Եվրոպայի մի շարք երկրներից, ինչպես նաև հումանիտար օգնություն: Կազմակերպիչները մտադիր էին ուշադրություն հրավիրել Գազայի հատվածի շրջափակման վրա, որը շարունակվում է արդեն երեք տարի: Երեք նավ շարքից դուրս եկավ ճանապարհին և մնացին կիպրոսական նավահանգիստներից մեկում:

Իսրայելը իրավապաշտպանների գործողությունները համարել է սադրանք և խոստացել ամեն գնով նրանց կասեցնել:

Ակցիան կազմակերպել է թուրքական Շարժում հանուն Գազայի հատվածիկազմակերպությունը , որն արդեն իններորդ անգամ փորձում է ճեղքել շրջափակումը:

Հինգ դեպքում հումանիտար օգնությունը հասել է պաղեստինցիներին:

“Կուրսոր”, Իսրայել

Դիտվել է 1742 անգամ:
Print Friendly

Leave a Reply