3 օրում կողոպտել են 3 բնակարան, բացահայտվել է 2-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 31, 2010 15:25

Մայիսի 28-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում սպանության և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու դեպքեր չեն արձանագրվել. այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպք, բացահայտվել է 12-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք:

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը չի բացահայտվել է: Մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու դեպք չի արձանագրվել, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 19-ը:

Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 3 դեպք:

Անցած երեք օրերին  արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք, որը բացահայտվել է: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է կողոպուտի 2 դեպք, որոնք չեն բացահայտվել, բացահայտվել են նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 3 դեպքերը:

2009 թ. նույն ժամանակահատվածում ավազակային հարձակման դեպքեր չեն արձանագրվել: Բացահայտվել է նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1դեպքը:

Նույն ժամանակահատվածում կողոպուտի դեպքեր նույնպես չեն արձանագրվել:

Մայիսի 28-ից մինչ օրս  Հայաստանում արձանագրվել է պետական-հասարակական ունեցվածքի գողության 1 դեպք, որը չի բացահայտվել: Արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 16 դեպք, բացահայտվել է 2-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է բնակարանային գողության 3 դեպք, բացահայտվել է 2-ը:

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է պետական-հասարակական ունեցվածքի գողության 2 դեպք, բացահայտվել է 1-ը:

Արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 30 դեպք, բացահայտվել է 22-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք: Բնակարանային գողության 21 դեպքից բացահայտվել է 17-ը:

Դիտվել է 1374 անգամ:
Print Friendly

Leave a Reply