Ըմբիշների թիվը մեծ չէր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 31, 2010 14:55

Երևանի «Դինամո» մարզասրահում կազմակերպված օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի մրցանակների խաղարկության հունահռոմեական ոճի ըմբշամարտի  միջազգային երիտասարդական մրցաշարում կարողությունները փորձեցին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի երիտասարդ մարզիկները: Ցավոք, մասնակիցների թիվը մեծ չէր: Մրցագորգ էին դուրս եկել չորս տասնյակ ըմբիշներ: 8 քաշային կարգերում հաղթողներ դարձան` Հայաստանի ներկայացուցիչներ` Գոռ Ներսիսյանը (55 կգ), Դավիթ Խաչատրյանը (60 կգ), Գևորգ Սահակյանը (66 կգ), Ռուբեն Ղարիբյանը (74 կգ), Արթուր Ալեքսանյանը (84 կգ), Էդվարդ Սողոմոնյանը (96 կգ), վրացի Տորնիկե Մախարաձեն (50 կգ), ռուսաստանցի Վրեժ Հարությունյանը (120 կգ):

Դիտվել է 1629 անգամ:
Print Friendly

Leave a Reply