142 ուղևորով ինքնաթիռն ընկել է Հնդկական օվկիանոս
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 30, 2009 12:36
Եմենական «Yemenia Air» ընկերությանը պատկանող «A310» ինքնաթիռն այս գիշեր վթարի է ենթարկվել Կոմորյան կղզիներում` ընկնելով Հնդկական օվկիանոս: Ինքնաթիռում 153 մարդ է եղել, այդ թվում` օդանավի 11 հոգանոց անձնակազմը: Ուղևորները եղել են Ֆրանսիայի և Կոմորյան կղզիների քաղաքացիներ: Հայտնի չէ` արդյոք որևէ մեկին հաջողվել է ողջ մնալ: Ինքնաթիռը Եմենի մայրաքաղաքից թռչել է դեպի Կոմորյան կղզիներ և վթարի է ենթարկվել թռիչքի ավարտից մոտ մեկ ժամ առաջ:
Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ն, որոնողական աշխատանքներին խանգարում են եղանակային վատ պայմանները:
РИА Новости






Facebook
Tweet This
Email This Post
