Արտակարգ իրավիճակներ՝ անցած 5 օրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 31, 2010 12:00

Հրդեհ նկուղում

Մայիսի 27-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի ուսան Շերամի փողոցի 39-րդ շենքի նկուղում:

Ժամը 12.04-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.21-ին, մարվել` ժամը 12.31-ին:

Այրվել են փայտի եւ ստվարաթղթի թափոններ` 25 քմ մակերեսով:

Դեպքի մասին տեղյակ է պահվել էլ. ցանցի հերթապահը:

Թունավորում

Նույն օրը Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.00-ին օձի խայթոցից թունավորումով Թալին քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Նոր Արթիկ գյուղի բնակիչ, 17-ամյա Վոլոդյա Մխիթարյանը:

Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է բավարար:

Հայտնաբերվել են դիակներ

Նույն օրը, ժամը 17.50-ին «1-02» ծառայության հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Սվաճյան փողոցի վրա գտնվող «ոռ» խանութի հետնամասում` ջրանցքի մեջ, մարդ է ընկել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 17.53-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, տեղի ուժերով ջրանցքից դուրս են բերվել անձը չպարզված, մոտ 20-25 տարեկան երկու կնոջ դիակ:

Դեպքի վայրում են գտնվել «1-02» եւ «1-03» ծառայությունների աշխատակիցները:

Այրվել է ավտոմեքենա

Նույն օրը, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ որիս-Կապան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում ավտոմեքենա է այրվում:

Ժամը 14.06-ին դեպքի վայր է մեկնել որիսից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է եւ ժամը 16.40-ին` մարվել:

Ամբողջությամբ այրվել է Ս. Կարապետյանին պատկանող «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի 04 ՕՏ 993 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան:

Մեքենան բախվել է գազատարին

Նույն օրը, ժամը 20.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ա. Խաչատրյան փողոցի 28-րդ շենքին հարակից տարածքում:

Ժամը 20.33-ին դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-04» ծառայության եւ էլ. ցանցի հերթապահները:

Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ՎԱԶ-2110» մակնիշի 01 ՕՏ 637 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետեւանքով վարորդը` 21-ամյա Ա. Նավոյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

ազատար խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք` առանց հրդեհի բռնկման:

Մինչ «1-04» ծառայության աշխատակիցների ժամանումը, հրշեջ փրկարարների կողմից դեպքի վայրում իրականացվել է հերթապահություն:

Բժիշկների կողմից Ա.Նավոյանի վիճակը գնահատվել է բավարար:

Թունավորվել են երեխաներ

Մայիսի 28-ին, ժամը 11.00-ին Լոռու մարզից ստացված տեղեկության համաձայն` ժամը 10.40-ին պերեկիսի լուծույթից թունավորումով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Բանակի 15/16 հասցեի բնակիչ, երկամյա Սերժ Խաչատրյանը:

Նույն օրը Շիրակի մարզից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն`  ժամը 12.30-ին դեղորայքային թունավորումով յումրիի «Ավստրիական» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Ազատան գյուղի բնակիչ, 3-ամյա Նելլի Տեր-րիգորյանը:

Ըստ բժիշկների` տուժած երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հրդեհներ

Մայիսի 28-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11.20-ին հրդեհ է բռնկվել Փարպի գյուղում:

Դեպքի վայր է մեկնել Աշտարակից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.00-ին, մարվել` ժամը 12.30-ին:

Այրվել է Ղ. Փարպեցու անվան միջնակարգ դպրոցի տանիքը` 60 քմ մակերեսով:

***

Նույն օրը, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արցախի պողոտայի թիվ 32ա շենքի բակում:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Դեպքի մասին տեղյակ է պահվել Երեւանի էլ. ցանցի հերթապահը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.57-ին, մարվել` ժամը 14.03-ին:

Արվել է Ռ. Ավանեսյանին պատկանող օժանդակ շինության տանիքը` 20 քմ մակերեսով:

Ավտոպատահար` մահվան ելքով

Արագածոտնի մարզային ոստիկանության վարչությունից ստացված տեղեկության համաձայն` մայիսի 28-ին, ժամը 20.00-ին Երեւան-յումրի ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրում` Ուջան գյուղի մերձակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռեւս չպարզված հանգամանքներում` «Օպել Վեկտրա» մակնիշի 06 ՕՏ 969 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել:

Պատահարի հետեւանքով վարորդը` Ագարակ գյուղի բնակիչ,  1970 թ. ծնված Նորայր Նազարյանը, տեղում զոհվել է, իսկ ուղեւոր` նույն գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Թովմաս Ասլանյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Փլուզման վտանգ

Մայիսի 29-ին, ժամը 10.10-ին Վայոց ձորի մարզպետարանից տեղեկություն է ստացվել, որ Բարձրունի գյուղի ջրամբարի պատվարի ստորին հատվածից տեղի է ունենում ջրի արտահոսք:

ժամը 10.25-ին դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, փրկարարական ջոկատը, ինչպես նաեւ մարզպետարանից եւ «Վայք ոռոգում» ՓԲԸ-ից պաշտոնատար անձինք եւ մասնագետներ:

ժամը 17.25-ի դրությամբ` ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ջրամբարը եւ դրան հարակից տարածքը (մոտ 60-80 հա) գտնվում են ակտիվ սողանքային գոտում: Տեղանքում առաջացել են բազմաթիվ ճեղքեր (10-30 սմ լայնությամբ), նստվածքներ եւ տեղ-տեղ` հողային զանգվածի փլվածքներ, ինչի հետեւանքով վնասվել են գյուղի խմելու ջրի խողովակաշարը եւ կապտաժը: Պատվարից մոտ 40 մ հեռավորության վրա տեղի է ունենում ջրի արտահոսք, որի շարունակվելու դեպքում առկա է պատվարի փլուզման վտանգ:

Փլուզումը կանխելու նպատակով դադարեցվել է ջրի մուտքը ջրամբար, ավելացվել բնականոն արտահոսքը:

Ավտոպատահարներ

Նույն օրը Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.22-ին Հրազդան քաղաքի Երեւանյան եւ Սպանդարյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. «ԲՄՎ» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին, եւ վարորդին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 21.23-ին դեպքի վայր է մեկնել Հրազդանից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարների ուժերով ավտոմեքենայից` ստորին վերջույթների վնասվածքներով, դուրս է բերվել Հրազդան քաղաքի բնակիչ, 1977 թ. ծնված Սոս Ստեփանյանը:

Տուժածը հանձնվել է շտապօգնության բրիգադին:

***

Մայիսի 29-ին ժամը 22.35-ին Հրազդան քաղաքի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցելել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ԲՄՎ» մակնիշի 066 ՕՕ 01 պետհամարանիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել Մարմարիկ գետը:

Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Երեւանի Պռոշյան 1-ին նրբանցք 58/1 հասցեի բնակիչ, 1973 թ. ծնված Համիկ Մկրտչյանը եւ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել Հրազդանի հիվանդանոց, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:

Վարորդը` Արամ Դալլաքյանը, մեքենայի մեջ չի գտնվել:

Փրկարարների եւ ոստիկանների կողմից իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ:

Մայիսի 30-ին, ժամը 03.15-ին որոնողական աշխատանքներին միացել է նաեւ Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատը:

Ժամը 07.00-ին դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները եւ 1 ջրասուզակ:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են նաեւ` Կոտայքի մարզային փրկարարական ջոկատի, Աբովյանի, Եղվարդի, Չարենցավանի եւ Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատների փրկարարները եւ Սեւանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը եւ ՀՓԾ տնօրենի մամլո խոսնակ Ն.րիգորյանը:

Դեպքի վայրից մինչեւ Հրազդանի ջրամբար իրականացված որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել:

Մայիսի 31-ի առավոտյան որոնումները վերսկսվել են:

***

Մայիսի 30-ին, ժամը 14.38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Իջեւան ավտոմայրուղու 135 կմ-ում` «Քարարտ» գործարանին հարակից տարածքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 14.40-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Տեղում պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, «Օպել» մակնիշի 08 ԼՏ 360 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը, ինչի հետեւանքով Երեւանի բնակիչներ` 1979 թ. ծնված Կառլեն Փաշոյանը, 1980 թ. ծնված Ստեփան Ստեփանյանը եւ Խարբերդ գյուղի բնակիչ, 1986 թ. ծնված Վաղարշակ Սեդրակյանը, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարների օգնությամբ տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից եւ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Իջեւանի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ հերթապահ բժշկի` Կ. Փաշոյանը եւ Վ. Սեդրակյանը դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Ս. Ստեփանյանի վիճակը գնահատվում է ծանր:

***

Մայիսի 31-ին, ժամը 03.47-ին ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում` Երեւանյան լճին հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտովթար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 03.48-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղում պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, «ՎԱԶ-2106» մակնիշի 14 ՕՍ 301 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրին կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենային:

Փրկարարների օգնությամբ ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ, 18-ամյա Մանուկ Ապրեսյանը, եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ բժշկի` Մ. Ապրեսյանի վիճակը գնահատվում է ծանր:

Դիտվել է 1576 անգամ:
Print Friendly

Leave a Reply