Մեկ օր առանց ծխախոտի. այսօր ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 31, 2010 12:35

Այսօր ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: 1987-ից ի վեր մայիսի 31-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը/ԱՀԿ/ հաստատել է որպես «Առանց ծխախոտի օր»:  Նման միջոցառման նպատակն է  բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխելու վնասակար հետևանքների մասին, տարածել առողջ ապրելակերպի գաղափարը և գտնել ուղիներ՝ ապագա սերունդներին  պաշտպանելու նիկոտինային կախվածությունից:  Այս տարի այն ԱՀԿ-ի նախաձեռնությամբ կնշվի «Հատկապես կարևոր է կանանց և աղջիկների համար» կարգախոսով:

Ծխախոտն ավելի քան 25 հիվանդությունների առաջացման  պատճառ է: Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ ամեն 6 վայրկյանը մեկ աշխարհում 1 մարդ է մահանում ծխելուց, իսկ աշխարհում գրանցված յուրաքարնչյուր 10-րդ մահվան պատճառը ծխախոտն է: Մասնագետները կանխատեսում են, որ 2030-ին ծխախոտի պատճառաց մահերի թիվը կհասնի 8 միլիոնի:

Դիտվել է 1283 անգամ:
Print Friendly

Leave a Reply