Այսօր սուրբ Հռիփսիմյանց, վաղը՝ սուրբ Գայանյանց կույսերի տոնն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 31, 2010 11:15

Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է  սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնը: Այդ առթիվ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած հանդիսավոր թափորը` Մայր Աթոռի միաբանների, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ հայաստանյան բուհերի ուսանողների եւ հավատավոր ուխտավորների մասնակցությամբ, կառաջնորդվի Սուրբ Հռիփսիմե վանք, որտեղ կմատուցվի Սուրբ Պատարագ եւ հավարտ Պատարագի կկատարվի անդաստանի արարողություն:

Սուրբ Հռիփսիմե վանք կտարվի նաեւ Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի Աջը:

Իսկ վաղը՝ հունիսի 1-ին  սուրբ Գայանյանց կույսերի տոնն է: Ժամը 10:00-ին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած հանդիսավոր թափորը` Մայր Աթոռի միաբանների եւ հավատավոր ուխտավորների մասնակցությամբ, կառաջնորդվի Սուրբ Գայանե վանք, որտեղ կմատուցվի Սուրբ Պատարագ եւ հավարտ Պատարագի կկատարվի անդաստանի արարողություն:

Ինչպես հաղորդում են Մայր աթոռի մամլո դիվանից, Սուրբ Գայանե վանք կտարվի նաեւ Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Գայանե կույսի Աջը:

Դիտվել է 1408 անգամ:
Print Friendly

Leave a Reply