Ադրբեջանցիները ստացել են համարժեք պատասխան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 31, 2010 10:52

Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր: Համաձայն ԼՂՀ  ՊԲ օպերատիվ ամփոփագրի`

– Մայիսի 24-ին ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են սահմանամերձ Կուրոպատկինո, Գյոյթափա, Սարըջանլու, Շխլար,  Ջրաբերդ և Սեյսուլան բնակավայրերի ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքերը:

– Մայիսի 25-ին հրադադարի ռեժիմը խախտվել է առաջնագծի հյուսիս-արևելյան,  հարավ-արևելյան և հարավային հատվածներում: Հակառակորդը բացի ինքնաձիգերից, նաև կիրառել է դիպուկահար հրացաններ:

– Շաբաթվա երրորդ օրը` ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները գնդակոծել են Կորգան, Քյուրդլար, Աշաղը Աբդուռահմանլի, Աշաղը Վեյսալի,  Քարվենդ, Կուրոպատկինո, Թաղիբեյլի և Բաշ Քարվենդ ուղղություններում տեղաբաշխված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

– Տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակահերթեր են արձակվել նաև Մայիսի 27-ի գիշերը և օրվա ընթացքում: Հակառակորդի կրակային թիրախում են հայտնվել Չախրլը, Հորադիզ, Մեհդիլի, Կորգան, Աշաղը Աբդուռահմանլի, Կարաչուկ լեռ, Աշաղը Վեյսալի,  Քարվենդ, Մարզիլի և Շխլար գյուղերի ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը:

– Մայիսի 28-ին հակառակորդի առաջապահ ուժերը ինքնաձիգերից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական դիրքերը:

– Մայիսի 29-ին  հրադադարի խախտման դեպքեր են գրանցվել շփման գոտու հարավ-արևելյան, արևելյան, և հյուսիս-արևելյան ուղղություններում:

Մայիսի 24-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից առաջնային գծում ձեռնարկած բոլոր գործողությունները ղարաբաղյան դիրքապահների կողմից ստացել են համարժեք պատասխան:

ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply