Երեւանում կգումարվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը

Պաշտոնական, Օրվա լուր | | May 30, 2010 9:40

Մայիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովում կգումարվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի առաջին արտագնա նիստը: Նիստը կնախագահի ՌԴ Պետական դումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Բորիս Գռիզլովը: Նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի խորհրդարանական պատվիրակությունները:
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի մասնակիցներին կընդունեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նիստի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 2021 անգամ:
Print Friendly

Leave a Reply