ԼՂ հակամարտության առնչությամբ Չինաստանի դիրքորոշումն անփոփոխ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 30, 2010 1:01
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Չինաստանի դիրքորոշումը հստակ է, հաստատուն եւ մնում է անփոփոխ: Չինաստանը հույս ունի, որ կողմերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար կգտնեն փոխադարձ ընդունելի լուծում` խորհրդակցությունների, երկխոսության միջոցով` հիմնված միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի վրա: Դա կծառայի ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի շահերին, այլեւ կնպաստի տարածաշրջանային խաղաղության, կայունության եւ զարգացման ապահովմանը»,-ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մա Ժաոքսուն` այսօր տարածած պաշտոնական մեկնաբանության մեջ:
Նկատենք, որ «ինչպե՞ս կմեկնաբանեք Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին տեղի ունեցած ընտրությունները» հարցին ի պատասխան ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը գնահատական չի հնչեցրել ԼՂ ժողովրդի կամարտահայտության իրավունքի փաստին, այլ տրվել է վերոնշյալ պատասխանը:






Facebook
Tweet This
Email This Post
