Դմիտրի Մեդվեդևը Բաքվում մի շարք փաստաթղթեր է ստորագրվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 29, 2009 20:48

untitled53Այսօր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարություն է ստորագրել Կասպից ծովի վերաբերյալ, որտեղ ասված Է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ մշակվող կոնվենցիայում մերձկասպյան երկրների դիրքորոշումները մոտեցել են:

Հայտարարության մեջ ասվում է, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահները մեծ նշանակություն են տալիս մերձկասպյան բազմակողմ համագործակցության տնտեսական բաղադրիչին, ինչպես նաև անվտանգության ոլորտին: «Այդ կապակցությամբ նրանք ելնում են ժամանակակից մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում մերձկասպյան պետությունների փոխգործակցության անհրաժեշտությունից»,-ասված Է հայտարարության մեջ:

Նախագահները նաև համատեղ հայտարարություն են ստորագրել պետական սահմանի սահմանագծումն ավարտելու և ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև Սամուր գետի ջրային ռեսուրսների բաշխման հիմնական սկզբունքների մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ստորագրվել են նաև «Գազպրոմ»-ի և Ադրբեջանի պետական նավթընկերության` ադրբեջանական բնական գազի առք ու վաճառքի հիմնական պայմանները:

Դիտվել է 1593 անգամ:
Print Friendly

Leave a Reply