2010թ. մայիսի 28-ին Պոլիտեխնիկ մարզական ակումբի լողավազանում մեկնարկեց…
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 28, 2010 23:26
2010թ. մայիսի 28-ին Պոլիտեխնիկ մարզական ակումբի լողավազանում մեկնարկեց երեխաների լողի բաց առաջնությունը։ Առաջնությանը մասնակցեցելու էին եկել հինգ թիմերի հարյուր երեխաներ։ Մեկնարկվեց 40 լողահերթ։ Մասնակիցների համար տոն էր՝ հատկապես տոն էր Հաշմանդամային Սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի թիմի փոքրիկ մարզիկների համար, որոնց առաջին մրցելույթն էր։ Այս անգամ ֆեդերացիան մասնակցում էր մեծ կազմով՝ 12 երեխաներ՝ տարբեր ֆիզիկական խնդիրներով։ Երեխաները մասնակցելու էին եկել հավասարի պես, հավասարի իրավունքով։ Եվ դա ապացուցեցին իրենց փայլուն մասնակցությամբ։ Մրցման ավարտին ՀՍՀԱՖ լողորդները կազմակերպիչների կողմից ստացան դիպլոմներ։ 2010թ. մայիսի 30-31 Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի, լողի հավքականի մարզիկները կմասնակցեն Գյումրիում կայանալիք երեխաների լողի առաջնությանը, որը կազմակերպել է Գյումրիի քաղաքապետարանի համալիր մարզադպրոցի տնօրինությունը։ Առաջնությանը կմասնակցեն 11 թիմերի մոտ 120 լողորդներ՝ Երևանից, Վանաձորից և Գյումրիից։ ՀՍՀԱՖ-ը կներկայանա վեց հաշմանդամ մարզիկներով (տարբեր ֆունկցիոնալ սահմանափակումներ ունեցող), որոնց միջև արդար մրցակցություն ապահովելու նպատակով կկիրառվի միջազգային պրակտիկայում ընդունված արդյունքների համեմատման գործակիցների մեթոդը։






Facebook
Tweet This
Email This Post
