Կասֆալտապատվի շուրջ 1 մլն քմ տարածք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 28, 2010 21:24
Այս տարի Երևանում շուրջ 1 մլն քմ ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն: Ծրագիրը ներառում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները: Ծրագրի մոտ 60 տոկոսը բաժին է ընկնում փողոցներին, մնացածը` բակային տարածքներին: Հիմնովին վերանորոգվելու են Դավիթ Անհաղթի, Թամանցիների փողոցները, Թբիլիսյան և Աթենքի խճուղիները: Անձրևային եղանակի պատճառով գարնան սկզբին փոքր-ինչ հետաձգված աշխատանքներն այսօր լայն թափով ընթանում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Դրանք արդեն իսկ ավարտված են Գրիգոր Լուսավորչի փողոցում, որտեղ փոխվել է 1500 քմ ասֆալտե ծածկը, նորոգվել են վթարային դիտահորերը: Չարենցի փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկի հատվածում, Ագաթանգեղոսի, Պարոնյան և Խանջյան փողոցներում նույնպես աշխատանքներն արդեն ավարտված են. այստեղ ավելի քան 30 հազար քմ ասֆալտապատում է իրականացվել:
Ներկայումս Դավիթ Անհաղթի փղոցում ընթանում են տրամվայի գծերի ապամոնտաժման ու ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքները: Ասֆալտապատում է իրականացվում Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի միջև ընկած, Մերգելյանի անվան ինստիտուտին հարակից Հակոբյան փողոցի բակային տարածքներում, Աջափնյակ համայնքի Ազատ Վշտունու փողոցում, Նորքի 4-րդ զանգվածի կամրջին հարակից տարածքում, Մալաթիա – Սեբաստիա համայնքի Ոսկանյան փողոցում:
Քաղաքապետարանն այս տարի ասֆալտապատման նոր տեխնոլոգիա է կիրառում, օգտագործվում են ասֆալտն ավելի երկարակյաց դարձնող նոր նյութեր. այդ մասին աշխատանքային իր վերջին շրջայցի ժամանակ լրատվամիջոցներին տեղեկացրեց Երևանի քաղաքապետը: Վերահսկողական նոր մոտեցում է կիրառվում նաև ասֆալտի որակի նկատմամբ: Ասֆալտապատված փողոցները, կապալառուների հետ կնքված պայմանագրի համաձայն, երաշխիքային երեք տարվա ժամկետ ունեն: Այսինքն` անորակ աշխատանքի դեպքում կապալառուն սեփական միջոցներով պարտավոր է վերացնել դրանք:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Կասֆալտապատվի շուրջ 1 մլն քմ տարածք
2010 թվականին Երևանում շուրջ 1 մլն քմ ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն: Ծրագիրը ներառում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները: Ծրագրի մոտ 60 տոկոսը բաժին է ընկնում փողոցներին, մնացածը` բակային տարածքներին: Հիմնովին վերանորոգվելու են Դավիթ Անհաղթի, Թամանցիների փողոցները, Թբիլիսյան և Աթենքի խճուղիները: Անձրևային եղանակի պատճառով գարնան սկզբին փոքր–ինչ հետաձգված աշխատանքներն այսօր լայն թափով ընթանում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Դրանք արդեն իսկ ավարտված են Գրիգոր Լուսավորչի փողոցում, որտեղ փոխվել է 1500 քմ ասֆալտե ծածկը, նորոգվել են վթարային դիտահորերը: Չարենցի փողոցի և Սայաթ–Նովայի պողոտայի խաչմերուկի հատվածում, Ագաթանգեղոսի, Պարոնյան և Խանջյան փողոցներում նույնպես աշխատանքներն արդեն ավարտված են. այստեղ ավելի քան 30 հազար քմ ասֆալտապատում է իրականացվել:
Ներկայումս Դավիթ Անհաղթի փղոցում ընթանում են տրամվայի գծերի ապամոնտաժման ու ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքները: Ասֆալտապատում է իրականացվում Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի միջև ընկած, Մերգելյանի անվան ինստիտուտին հարակից Հակոբյան փողոցի բակային տարածքներում, Աջափնյակ համայնքի Ազատ Վշտունու փողոցում, Նորքի 4-րդ զանգվածի կամրջին հարակից տարածքում, Մալաթիա – Սեբաստիա համայնքի Ոսկանյան փողոցում:
Քաղաքապետարանն այս տարի ասֆալտապատման նոր տեխնոլոգիա է կիրառում, օգտագործվում են ասֆալտն ավելի երկարակյաց դարձնող նոր նյութեր. այդ մասին աշխատանքային իր վերջին շրջայցի ժամանակ լրատվամիջոցներին տեղեկացրեց Երևանի քաղաքապետը: Վերահսկողական նոր մոտեցում է կիրառվում նաև ասֆալտի որակի նկատմամբ: Ասֆալտապատված փողոցները, կապալառուների հետ կնքված պայմանագրի համաձայն, երաշխիքային երեք տարվա ժամկետ ունեն: Այսինքն` անորակ աշխատանքի դեպքում կապալառուն սեփական միջոցներով պարտավոր է վերացնել դրանք:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
