Հանրապետության տոնի կապակցությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 28, 2010 19:27
Նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 24-ի հրամանագրերով` Հանրապետության տոնի կապակցությամբ պետական պարգեւներ եւ կոչումներ են շնորհվել գիտության, արվեստի, բժշկության, լրագրության, սպորտի եւ մի շարք այլ բնագավառների մի խումբ ներկայացուցիչների: Այսօր Նախագահ Սարգսյանը նրանց է հանձնել պարգեւները, շնորհավորել Հանրապետության օրվա եւ հայրենիքի բարձր պարգեւներին ու կոչումներին արժանանալու առթիվ: ՙՀանրապետության տոնը լավ հնարավորություն է` ընդգծելու մեր ժողովրդի արժանավոր զավակների աշխատանքը, մատնացույց անելու նրանց, ովքեր իրենց տեղում բարեխղճորեն, նվիրումով և մասնագիտական բարձր ունակություններով ծառայում են մեր հասարակությանը, ողջ հայությանն ու հայրենիքին՚,- ասել է Նախագահը:
Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ հազարավոր պատանիներ ու աղջիկներ տեսնելով նրանց` կեզրակացնեն ու կհասկանան, թե ո±րն է կյանքի ճիշտ ճանապարհը, ինչպիսի± մարդկանց պետք է նմանվել և ինչպե±ս ապրել: ՙՇնորհակալ եմ ձեզ ոչ միայն ձեր աշխատանքի, այլև հասարակության մեջ օրինակելի, ճիշտ կերպար դառնալու համար: Մաղթում եմ բոլորիդ երջանկություն անձնական կյանքում և նոր հաջողություններ աշխատանքում ՚,- ասել է Նախագահ Սարգսյանը:-






Facebook
Tweet This
Email This Post
