Հայաստանի սեղանի թենիսիստուհիներն առաջադրանքը չկատարեցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 28, 2010 17:22

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող սեղանի թենիսի աշխարհի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը (3-րդ դիվիզիոնի 7-րդ խումբ) խմբային փուլի հերթական խաղում 1:3 հաշվով պարտվեց Կոնգոյի ընտրանուն: Մեր երկրի հավաքականը վաստակած 8 միավորով խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը: Հաղթող ճանաչվեց Կոնգոյի թիմը` 10 միավոր: Երկրորդ տեղը գրավեց Շվեյցարիայի ընտրանին` 9 միավոր: Մերոնց առաջադրանքն էր խմբում զբաղեցնել  առաջին երկու տեղերից մեկը, որը չկատարվեց: Հայաստանի տղամարդկանց հավաքականը  վերջին խաղում հաղթեց Մալավիի ընտրանուն` 3:0 և 4-րդ դիվիզիոնի 2-րդ խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը: Առաջին տեղում Բահրեյնի ներկայացուցիչներն են: Այժմ մեր թենիսիստները պայքարելու են 73-88-րդ տեղերի համար:

Դիտվել է 1380 անգամ:
Print Friendly

Leave a Reply