Բոգոսյանը պատրաստ է տեղափոխվելու

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 28, 2010 17:12

Այլևս կասկած չկա, որ Ուրուգվայի քաղաքացի, արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյզ» ակումբի մարզազգստը կրող Խոակին Բոգոսյանը նոր մրցաշրջանում հանդես կգա Եվրոպայում: Բանն այն է, որ աստիճանաբար աճում է եվրոպական այն ակումբների թիվը, որոնք  ցանկանում են ձեռք բերել  193 սմ հասակ ունեցող հարձակվողին: Հայ  ֆուտբոլիստը հետաքրքրում է իտալական, անգլիական մի շարք ակումբների: Պայքարում են Մոսկվայի «Լոկոմոտիվը», նաև Լիսաբոնի «Սպորտինգը»: Բոգոսյանի տրանսֆերային արժեքը 3 մլն եվրո է: Ներկայումս Բրազիլիայւմ հանգստացող Բոգոսյանը , հանդիպելով լրագրողներին, ասել է. ««Սպորտինգի» մասին տեղյակ եմ հեռուստացույցի օգնությամբ, դիտել եմ թիմի մի քանի խաղերը և այն լավ տպավորություն է թողել:  Եվրոպա տեղափոխվելով` կարևոր քայլ կկատարեմ մարզական իմ կենսագրությունում: Հաջորդ շաբաթ հանդիպելու եմ գործակալիս և նրա հետ միասին կորոշեմ ի հետագա անելիքները»:

Դիտվել է 1648 անգամ:
Print Friendly

Leave a Reply