Վրաստանի նախագահը պատրաստ Է «մեկ անգամ եւս ծամել իր փողկապը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 28, 2010 15:42

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, թե պատրաստ Է «մեկ անգամ եւս ծամել իր փողկապը» այն դեպքում, եթե որեւԷ մեկը կարողանա ապացուցել, որ սեւծովյան ափի որեւԷ քաղաք Բաթումից ավելի արագ Է զարգանում: Վրացական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ նախագահն այդ մասին հայտարարել Է Բաթում այցելության ժամանակ, որտեղ նա դիտել Է Վրաստանի «ծովային մայրաքաղաքում» ծավալված նոր շինարարությունը:

Վրաստանի նախագահը բավականին հանգիստ Է վերաբերվում «փողկապի շուրջ արվող կատակներին», ավելին՝ ինքն Է պարբերաբար վերադառնում այդ թեմային: «Իհարկե, նման իրավիճակում ակամայից կարելի Է ապրումներից ծամել սեփական փողկապը, բայց թշնամին չտեսավ ու երբեք չի տեսնի իմ ու ձեր վախը ու մեր թիկունքը»,-հայտարարել Է Սահակաշվիլին:

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply