Ուկրաինայում քննվում Է Վրաստանին զենքի մատակարարումների գործը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 28, 2010 15:21
2005 թվականին ուկրաինական «Ուկրօբորոնսերվիս» պետական ընկերության կողմից զենիթային հրթիռների գնման գործը, որը քննում Է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը, վերաբերում Է Վրաստանին զենքի մատակարարումներին: Այդ մասին այսօր գրում Է ուկրաինական «Սեգոդնյա» թերթը:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ Է հարուցել պաշտպանության նախարարության կողմից 9M38M1 կառավարվող զենիթային հրթիռների գնման կապակցությամբ, որոնք օգտագործվում են «Բուկ-M1» «Բուկ-M1-2» զենիթա-հրթիռային համալիրներում: Այդ մասին օրերս հաղորդել Է ուկրաինական «Դելո» թերթը: Ըստ հրատարակության տեղեկատվության՝ զենքը գնվել Է առեւտրային մի ֆիրմայից, որն այդ գործառնություններն իրականացնելու լիցենզիաներ չի ունեցել: Հետագայում այդ հրթիռները հանելուկային ձեւով հայտնվել են Վրաստանում եւ կարող Էին օգտագործվել 2008 թվականի զինված հակամարտության ընթացքում: Այդ փաստով քրեական գործ Է հարուցվել եւ կատարվում Է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
