Հնդաստանում երկաթուղային աղետի հետեւանքով 70-ից ավելի մարդ Է զոհվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 28, 2010 15:15
Հնդկաստանի արեւելքում տեղի ունեցած երկաթուղային աղետի հետեւանքով զոհվածների թիվը շարունակում Է աճել: Նախնական տվյալներով,կատարվել է դիվերսիա, որը կազմակերպել են մաոիստ- խռովարարները, զոհվել է 72 մարդ: Ավելի վաղ հաղորդվել Էր 35 զոհվածների մասին: Վթարի վայրում շարունակում են աշխատել փրկարարները: Ողբերգության վայրից զոհվածների մարմինները շարունակում են ստացվել Կալկաթայի բժշկական հիմնարկներում: Ուղղաթիռներով այդտեղ են բերում նաեւ աղետից տուժածներին, որոնց թիվը հասել Է 200-ի:
Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող Է աճել, քանի որ ծռմռված վագոններում դեռ գտնվում են ուղեւորներ: Երկաթուղային աղետը տեղի Է ունեցել Կալկաթայից 150 կիլոմետր դեպի հարավ: Վթարը մարքել են մաոիստ խռովարարները: Նրանք պայթուցիկ սարք են գործի դրել մարդատար գնացքի ընթացքի ճանապարին: Դրա հետեւանքով շարժակազմը դուրս Է եկել ռելսերից եւ մխրճվել հանդիպական ապրանքատար գնացքի մեջ:
Ջարգրամի շրջանը, որտեղ իրականացվել Է դիվերսիան, գտնվում Է ձախ խռովարարների զինված կազմավորումների վերահսկողության ներքո: Այսօր նրանք հայտարարել են անհնազանդության հերթական քառօրյա արշավ, եւ Հնդկաստանի իշխանությունները չեն բացառում, որ երկրի արեւելքում կարող են տեղի ունենալ ծայրահեղականների նոր դիվերսիաներ եւ զինված հարձակումներ






Facebook
Tweet This
Email This Post
